‘
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային համաշխարհային մեծության աստղ չի համարում:
«Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են գրանդ ակումբների մեկնարկային կազմերում, սակայն նրանք համաշխարհային մեծության աստղեր չեն:
Բենզեման, իհարկե, լավ ֆուտբոլիստ է, բայց «Ռեալ»-ի աստղը չէ, այն Ռոնալդուն է»,- իր հայրենակցի մասին այսպես է արտահայտվել Պլատինին՝ beIN sports-ի հետ զրույցում:
‘