‘
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս քաթարյան «Ալ-Սադում», նշել է, թե որ ակումբին է համարում աշխարհում լավագույնը եւ որ դեռ մտադիր չէ ավարտել կարիերան:
«Ես կարոտում եմ «Բարսելոնայի» հանդերձարանին, կատակներին, շփմանը եւ այդ ակումբի ֆուտբոլի մակարդակին:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Միակ ակումբը, որն այդ հարցում նրա հետ կարող է մրցել, «Բավարիան» է:
Մարզիչ դառնալու համար անհրաժեշտ է խաղը լավ զգալ, եւ ես սկսում եմ դա անել: Սակայն դեռ ֆուտբոլիստ եմ: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Ցանկանում եմ առնվազն 2 տարի խաղալ. մարմինս ինձ դեռ թույլ է տալիս»,_ Չավիի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
‘