‘Հրապարակվել է ԱՄՆ-ի պարտքի չափը Սաուդյան Արաբիային’

1611

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի պետական պարտքի չափը Սաուդյան Արաբիային, հաղորդել է Bloomberg լրատվական գործակալությունը: Պարտքի չափի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի էր պահվում ավելի քան քառասուն տարի:

Նախարարության տվյալներով՝ ընթացիկ տարվա մարտ ամսի դրությամբ պարտքը հասել է 116,8 միլիարդ դոլարի: Դա 6 %-ով պակաս է հունվարին գրանցված ռեկորդային ցուցանիշից:

Ինչպես պարզել է Bloomberg-ը, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի պարտատերերի տասնյակի մեջ է, որտեղ առաջատարներն են Չինաստանը (1,3 տրիլիոն դոլար) և Ճապոնիան (1,1 տրիլիոն դոլար):

Ապրիլին The New York Times-ը տեղեկացրեց, որ Սաուդյան Արաբիան սպառնացել է վաճառել 750 մլրդ դոլարի ամերիկյան բաժնետոմսեր և այլ ակտիվներ, եթե ամերիկյան Կոնգրեսը որևէ օրենք ընդունի, ըստ  որի՝ միապետությունը պարտավոր կլինի պատասխանատվություն կրել 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերի համար: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զենք կմատակարարի Լիբիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ ‘