‘ՉԼ. Խումբ C. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» 4-0. Մեսսիի հեթ-տրիկը (տեսանյութ)’

1801

Հաշիվը բացվեց 17-րդ րոպեին․ կատալոնացիներին առաջ մղեց Լիոնել Մեսսին։ Բաց թողած գնդակից հետո «քաղաքայիններն» ունեցան հաշվի հավասարությունը վերականգնելու բավանականաչափ հնարավորություններ, առջևի գծում ակտիվ էր հատկապես Իլկայ Գյունդողանը, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։ 

Երկրորդ կեսը հենց մեկնարկից անհաջող ստացվեց «Մանչեսթեր Սիթիի» համար․ 53-րդ րոպեին Կլաուդիո Բրավոն տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով խաղաց և կարմիր քարտ ստացավ։ Բրավոյի հեռացումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ավելի շատ ազատ տարածություններ ունեցան, «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը սկսեց անվստահ գործել, իսկ Մեսսին ևս երկու գոլ խփեց։ 

74-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ժերեմի Մաթյոն, սակայն դա խաղի ելքի վրա որևէ ազդեցություն չունեցավ։ Ավելին՝ Նեյմարը չորրորդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Վերջին գոլից առաջ «Բարսելոնան» 11-մետրանոց հարվածի իրավունք էր ստացել, սակայն նույն Նեյմարը չէր կարողացել գրավել Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը։ 

C խմբի մյուս խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվեց «Սելթիկին» և 2 անպատասխան գնդակ խփեց․ աչքի ընկան Լարս Շտինդլը և Անդրե Հանը։

Այժմ «Բարսելոնան» 9 միավորով միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» ունի 4 միավոր, «Բորուսսիան»՝ 3, «Սելթիկը»՝ 1։

ԲԱՐՍԵԼՈՆԱՄԱՆՉ. Ս.

4-0 (1-0)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 16՛, 2-0՝ Լիոնել Մեսսի 61՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 69՛, 4-0՝ Նեյմար 89՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե (24.Ժերեմի Մատյո, 39), 18.Խորդի Ալբա (19.Լյուկա Դին, 10), 23.Սամյուել Յումտիտի, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (21.Անդրե Գոմեշ, 80), 14.Խավյեր Մասկերանո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ՄԱՆՉ. Ս.. 1.Կլաուդիո Բրավո, 5.Պաբլո Սաբալետա (13.Վիլի Կաբալյերո, 57), 11.Ալեքսանդր Կոլարով, 24.Ջոն Ստոնզ, 30.Նիկոլաս Օտամենդի, 8.Իլկայ Գյունդոգան (10.Սերխիո Ագուեռո, 79), 17.Կեւին դե Բրյուին, 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 7.Ռահիմ Ստերլինգ, 9.Նոլիտո (22.Գաել Կլիշի, 57)

 

Հեռացում՝ Կլաուդիո Բրավո 53՛ (Մ) ; Զգուշացում՝ Ժերեմի Մատյո 71՛ (Բ), Դավիթ Սիլվա 29՛ (Մ), Ֆերնանդինյու 40՛ (Մ), Ռահիմ Ստերլինգ 90՛ (Մ) ;Հեռացում՝ Ժերեմի Մատյո 73՛ (Բ) ; Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

54

ԳՆԴԱԿԻ %

46

12 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (6)

15

ՏՈՒԳԱՆՔ

17

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

N

ԹԻՄ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1

ԲԱՐՍԵԼՈՆԱ

3

3

0

0

13

1

9

2

ՄԱՆՉ. Ս.

3

1

1

1

7

7

4

3

ԲՈՐՈՒՍԻԱ Մ.

3

1

0

2

3

6

3

4

ՍԵԼՏԻԿ

3

0

1

2

3

12

1

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Երկու առաջարկ ՀՀ նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար’
Հաջորդ հոդվածը‘A խումբ. Արսենալը ֆանտաստիկ հաղթանակ տարավ, ՊՍԺ-ն նույնպես 3 միավոր վաստակեց (տեսանյութ)’