‘Բիշքեկում փուլ է եկել Ամանորի գլխավոր տոնածառը’

832

Ղրղզական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շաբաթ գիշերը փուլ է եկել այնտեղ տեղադրված 23- մետրանոց տոնածառը, հաղորդում է Интерфакс-ը: Քաղաքապետարանի հաղորդման համաձայն՝ տոնածառի փլվելու պատճառը  կոնստրուկցիայի մաշված մետաղն է և ուժեղ քամին: АКИpress-ը հավելում է, որ քամին պոկել է նաև տոնական պաստառներն ու վնասել Ալա-Տոո հրապարակում տեղադրված պետական դրոշը, որն անմիջապես փոխարինվել է նորով: Քաղաքային իշխանությունները խոստացել են տոնածառը վերականգնել և զարդարել մինչև օրվա վերջը:

Նախորդ հոդվածը‘Վարուժան Ոսկանյանը նշանակվել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար’
Հաջորդ հոդվածը‘Շրի-Լանկայում ձերբակալել են չինացի հարյուր խարդախների’