‘
Հնդկաստանի կառավարությունը լրացուցիչ հետաքննություն է նշանակել Դելիում 23-ամյա ուսանողուհուն բռնաբարելու գործի առնչությամբ, հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերի 16-ին մի քանի տղամարդ բռնաբարել էն 23-ամյա աղջկան ավտոբուսում, ծեծել են նրան երկաթյա ձողով եւ նետել են ճանապարհի վրա:
Հանցագործության զոհը մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ վիճակում: Ձերբակալվել են վեղ կասկածյալներ: Հատուկ խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել նմանատիպ հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու հնարավորությունը:
‘