‘
Գնումների աջակցման կենտրոնում առայժմ չեն մեկնաբանում կառավարության ասյօրվա նիստում ընդունված որոշումը: Այս մասին iLur.am-ին հայտնեցին Գնումների աջակցման կենտրոնից՝ խոստանալով տեղեկություն ունենալու դեպքում կապվել մեզ հետ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը: Կենտրոնը ղեկավարում էր Տրանսպորտի և կապ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը:
‘