‘
ԱՄՆ-ում սկսվել են 2012-ի հուլիսի 20-ին Ավրորա քաղաքի կինոթատրոնում 12 մարդու գնդակահարած և 58 մարդու վիրավորած «կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսի գործով դատական լսումները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դատարանում Հոլմսը, որին 166 կետով մեադրանք է ներկայացված, ոչ մի բառ չի արտասանել և ոչ մի կերպ չի արձագանքել դատական նիստի ընթացքին:
Ամենայն հավանականությամբ՝ Հոլմսի փաստաբանները շեշտը դնելու են իրենց պաշտպանյալի անմեղսունակությունն ապացուցելու և նրան հոգեբուժարան տեղափոխելու վրա:
‘