‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի ընթացքում Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով չորրորդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ակումբային մարզիչ:
Երկրորդը ճանաչվել է իտալացի Ռոբերտո դի Մատեոն, երրորդը՝ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն:
2012 թվականի լավագույն 10 ակումբային մարզիչները՝ ըստ IFHHS-ի.
1. Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա, «Ռեալ) – 101 միավոր
2. Ռոբերտո դի Մատեո (Իտալիա, «Չելսի) – 99
3. Դիեգո Սիմեոնե (Արգենտինա, «Ատլետիկո) – 97
4. Պեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Բարսելոնա») — 82
5. Տիտե (Բրազիլիա, «Սան-Պաուլու») – 61
6. Յուպ Հայնկես (Գերմանիա, «Բավարիա») – 40
7. Ալեքս Ֆերգյուսոն (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ») — 27
8. Յուրգեն Կլոպ (Գերմանիա, «Բորուսիա», Դորտմունդ) – 15
9. Մարսելո Բյելսա (Արգենտինա, «Ատլետիկ», Բիլբաո) – 12
10. Ռոբերտո Մանչինի (Իտալիա, «Մանչեսթեր Սիթի») — 11
‘