‘Մխիթարյանը ճանաչվեց 2012թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ’

716

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ` հաղթելով Ռուսական Sport-express-ի ամենամյա մրցույթում:

Ամբողջ տարին ընթացող մրցույթի արդյունքներով Մխիթարյանը վաստակել է 172 միավոր եւ բացահայտ առավելությամբ գերազանցել 2-րդ տեղում գտնվող` Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին, որը հավաքել էր 84 միավոր: Երրորդը դարձել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակնիֆեեւը` 74 միավոր:

Ի դեպ, այժմ արդեն «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 13 միավորով լավագույններից ցանկում գրավել է 12-րդ տեղը:

Նշենք, որ այս մրցանակը տրվում է 2004 թվականից: Երեք անգամ հաղթող է ճանաչվել Անդրեյ Արշավինը, երկու անգամ` Անդրեյ  Շեւչենկոն, մեկական անգամ Անդրեյ Վորոնինը, Ալեքսանդր Կերժակովն ու Իգոր Ակինֆեեւը:

Հարկ է նաեւ նշել, որ Մխիթարյանը առաջինն էր, որը այս մրցույթում գերազանցեց ուկրաինացի եւ ռուսաստանցի մրցակիցներին:

Նախորդ հոդվածը‘Մայրը ինքնասպան է եղել որդու գերեզմանի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Որ մի քիչ էլ հուպ տան, շուտով Հայաստանում ավելի շատ ընտրող կլինի, քան բնակչություն’