‘
Եվրոպական մի շարք երկրներում կայացան գավաթային խաղարկության հերթական հանդիպումները: Առավել հետաքրքիր ստացվեցին նրանցից երկուսը:
Նախ, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Սելտայի» հաղթանակով` 2:1:
Փայլուն հանդիպում անցկացրեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ:
Այժմ «Ռեալը» քառորդ եզրափակիչում կհանդիպի «Վալենսիայի» հետ: Եվ եթե այս արգելքն էլ հաղթահարվի, ապա կիսաեզրափակիչում «Ռեալը» կարող է հանդիպել «Բարսելոնայի» հետ:
Իսպանիայի գավաթի խաղարկություն. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեալ» — «Սելտա»` 4:0
Ռոնալդու` 3, 24, 87, Խեդիրա, 89
Երկրորդ հետաքրքիր հանդիպումը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» ընդունել էր «Միլանին»: Հաշիվը բացեց «Միլանի» ծագող աստղ Էլ-Շաարավին, սակայն «Յուվենտուսը» արագ վերականգնեց հաշիվը` 1:1: Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ չորոշեց հաղթողին, իսկ լրացուցիչ ժամանակում «Յուվենտուսը» խփեց հաղթական գնդակը` 2:1:
Այժմ կիսաեզրափակիչում թուրինցիների մրցակիցը կլինի «Լացիոն»:
Իտալիայի Գավաթ. քառորդ եզրափակիչ
«Յուվենտուս» — «Միլան»` 2:1
Ջովինկո, 12, Վուչինիչ, 95 – Էլ-Շաարավի, 6
‘