‘
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ֆուտբոլային աշխարհում այլեւս ոչ մի կարգավիճակով չի ցանկանում աշխատել: Պատճառը նրա հարազատ «Ռիվեր Փլեյթ» ակումբում տեղի ունեցող իրադարձություններն են, երբ նոյեմբերին աշխատանքից ազատեցին թիմի գլխավոր մարզիչ Մատիաս Ալմեյդային եւ նրան անմիջապես փոխարինող գտան:
«Ինձ համար շատ տհաճ էր, որ «Ռիվերը» հեռացրեց Ալմեյդային, իսկ արդեն կիրակի նշանակեցին Ռամոն Դիասին, ես դրա պատճառով չեմ ցանկանում այլեւս ֆուտբոլում աշխատել: Ընդամենը երեք օրում նոր գլխավոր մարզիչ ճարել, դա ինձ զայրացնում է»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘