‘
Ֆրանսիացիներին նոր տեսակի գինիով զարմացնելն իսկապես հեշտ չէ: Մի երկրում, որտեղ տարեկան 49 մլն հեկտալիտր գինի է արտադրվում, գրեթե անհնար է նորամուծություն կատարել, սակայն երկնաքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Բրյունո Ֆեկտայիին և Կարին Բիդոյին այս հարցում հաջողվել է անել անհնարինը:
Ֆրանսիայում հայտնի երկնաքարերի «որսորդների» այս զույգը Լուսնի փոշուց և Մարսի հողից պատրաստված գինու բաղադրատոմս է մշակել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ երազանքների գիրկն ընկնեն և իրենց ավելի մոտ զգան աստղերին: Երբ Լուսնի փոշու և Մարսի հողի մասնիկները հպվում են քիմքին, կարելի է զգալ գինու հիրավի երկնային համը»,- ասել է Ֆեկտային:
‘