‘
Երեկ Մակեդոնիայի Նեգոտինո քաղաքում տեղի է ունեցել Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Սահակյանը:
Այսօր տեղի կունենա երկու երկրների հավաքականների միջև երկրորդ հանդիպումը, որից հետո Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, հայտնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:
‘