‘
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Այն մեկնարկել էր երեկ ուշ գիշերը, ապա հետաձգվել եւ շարունակվել է այսօր՝ ժամը 11:00-ից: Քոչարյանն արդեն դատարանում է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ ներկայացած Քոչարյանի կարգավիճակը մարտի մեկի գործով վկայից փոխվել է մեղադրյալի, եւ նույն օրն էլ հենց վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ուղիղ միացումը՝ «Ազատություն» ռադիոկայանի:
‘