‘Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում՝ առանց ընդդիմության ‘

934

Բելառուսում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Ընտրություններից հետո կձևավորվի խորհրդարանի ստորին պալատի կազմը: 110 պատգամավորական մանդատների համար բացառապես մեծամասնական ընտրակարգով պայքարում են 293 թեկնածուներ: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի իր ընտրատարածքի ընտրողների 50%-ից ավելի ձայներ: Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան հայտնել է, որ ընտրություններին կհետևեն ավելի քան 600 միջազգային դիտորդներ:
ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը РИА Новости-ին հայտնել է, որ ընտրողների շուրջ 26%-ը քվեարկել է արտահերթ՝ մինչեւ քվեարկության պաշտոնական մեկնարկը:

Ընդդիմությունը հայտարարել է ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, թե դրանք ժողովրդավարական չեն, եւ քաղաքացիներն իրականում հնարավորություն չունեն ազատորել արտահայտել իրենց կամքը:  6 ընդդիմադիր կառույցները միասնական կոչ են արել հանրությանը՝ չմասնակցել ընտրութուններին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ ընտրությունների արդյունքների հրապարակմանը կհաջորդի ընդդիմության արձագանքը: Նա նաև հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները կբարելավվեն:

 

Նախորդ հոդվածը‘ Գյումրիի ճանապարհին ավտովթարի հետեւանքով երկու մարդ մահացել է’
Հաջորդ հոդվածը‘«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի համար գլխագին է սահմանվել ‘