‘
Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե «հայտնի է, որ Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը պարբերաբար մասնակցում էր Երևանում «օրենքով գողերի» հավաքներին, որի ժամանակ լուծվում էին քաղաքական, տնտեսական եւ այլ հարցեր»:
iLur.am-ի հետ զրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը հայտարարեց, թե դա ակնհայտ կեղծիք է:
«Նրանց նպատակն է կա՛մ միտումնավոր վարկաբեկել Հայաստանի ազգային հերոսին, կա՛մ, եթե միտումնավոր չէ, ապա գործ ունենք սովորական տգիտության հետ: Պահանջում ենք հերքել այդ ապատեղեկատվությունը և ներողություն խնդրել կեղծիքի տարածման համար»,- ասաց նա:
‘