‘Վրաստանի վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում’

2707

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 73-րդ նստաշրջանում:

Երկրի կառավարության ղեկավարը մտադիր է հարց բարձրացնել «Ռուսաստանի կողմից բնիկ վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ապօրինի օկուպացման» վերաբերյալ, որը նա ամերիկացի լրագրողների հետ զրույցում անվանել է «իր երկրի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը»:

Այդ մասին Բախտաձեն արդեն խոսել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ: Վրաց վարչապետը հավաստիացրել է, որ իր զրուցակիցը երկու երկրների «ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու կոնկրետ տեսլական» ունի՝ տնտեսական օգնություն Թբիլիսիին, ինչպես նաև «Ազատ առևտրի վերաբերյալ» ամերիկա-վրացական պայմանագրի մշակում:

Սեպտեմբերի 20-ին նույն հարցերը Մամուկա Բախտաձեն քննարկելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ հանդես կգա սեպտեմբերի 27-ին:

Փոխանցում է kommersant.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների 65 %-ն ամեն օր այցելում է համացանց’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին երկու տոննա թանկարժեք սունկ է նվիրել’