‘
Անգլիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոն»-ի դարպասը:
Խաղի հաշիվը 56-րդ րոպեին Ռեմսիի փոխանցումից հետո բացեց Լակազետը: 3 րոպե անց կրկին Ռեմսիի փոխանցումից հետո այս իր թիմի առավելությունը կրկնապատկեց Օբամեյանգը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին:
Այսպիսով, լոնդոնցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին և 12 միավորով «Տոտենհեմ»-ի հետ միասին կիսում են 5-6-րդ հորիզոնականները:
ԱՐՍԵՆԱԼ-ԷՎԵՐԹՈՆ | 2-0 (0-0) |
1-0՝ Ալեքսանդր Լյակազետ 56՛, 2-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 59՛ |
ԱՐՍԵՆԱԼ. 1.Պետր Չեխ, 2.Էկտոր Բելյերին, 5.Սոկրատիս Պապաստատոպուլոս (16.Ռոբ Հոլդինգ, 39), 18.Նաչո Մոնրեալ, 20.Շկոդրան Մուստաֆի, 8.Աարոն Ռեմսի (23.Դանի Ուելբեք, 80), 10.Մեսութ Օզիլ, 11.Լուկաս Տոռեյրա, 34.Գրանիտ Ջակա, 9.Ալեքսանդր Լյակազետ, 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (17.Ալեքս Իվոբի, 68) |
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 4.Մայքլ Քին, 5.Կուրտ Զումա, 12.Լյուկա Դին, 43.Ջոնջո Կենի, 10.Գիլֆի Սիգուրտսոն, 17.Իդրիսա Գեյե, 26.Թոմ Դեվիս, 11.Թեո Ուոլքոտ (20.Բերնար, 72), 29.Դոմինիկ Կալվերտ-Լյուվին (14.Ջենկ Տոսուն, 72), 30.Ռիշարլիսոն |
Զգուշացում՝ Լուկաս Տոռեյրա 15՛ (Ա), Սոկրատիս Պապաստատոպուլոս 30՛ (Ա), Լյուկա Դին 27՛ (Է) ; Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա) |
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
62 | ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % | 38 |
9 (5) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 9 (6) |
17 | ՏՈՒԳԱՆՔ | 12 |
5 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 9 |
1 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 2 |
‘