‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
«Վերջին 4 օրվա ընթացքում ոչ ոք Պոգբայից լավ չի մարզվել: Որոշները նույն կերպ էին մարզվում, բայց ոչ ոք ավելի լավը չէր:
Եվ վաղը նա կխաղա, այնպես որ պատմությունն ավարտվեց: Պոգբան խաղացող է, ինչպես և մյուսները:
Ֆուտբոլիստներ չկան, ովքեր ավելին են, քան ակումբը: Եթե ես գոհ եմ նրա աշխատանքից, նա խաղում է, եթե ոչ՝ նա չի խաղում», — պորտուգալացու խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը:
‘