‘
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ:
Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները դժվարին խաղում կարողացան երեք միավոր վաստակել` հաղթելով 4:3 հաշվով:
Առաջին կեսում հյուրերը բացեցին հաշիվը Տաունսենդի գոլի շնորհիվ:
Պատասխան գնդակ խփեց Սալահը, իսկ մերսիսայդցիներին առաջ մղեց Ֆիրմինոն:
Հոջսոնի ֆուտբոլիստները չհանձնվեցին: 65-րդ րոպեին Տոմկինսը հաշիվը դարձրեց 2:2: Խաղավերջում կրկին գործի անցավ Մոհամեդ Սալահը: 75-րդ րոպեին, օգտվելով դարպասապահի սխալից, եգիպտացին դարձավ գոլի հեղինակ`3:2:
Խաղավերջում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ, 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Մանեն, իսկ մրցավարի ավելցարած 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մայերը:
Հավելենք, որ 89-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Ջեյմս Միլները:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 60 միավորով կմնա առաջին տեղում: «Քրիսթալ Փելասը» 22 միավորով 14-րդն է:
‘