‘
Վեյկ Ան Զեեի շախմատային գերմրցաշարի 11-րդ տուրի կենտրոնական պարտիայում այսօր Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ամերիկացի Նակամուրայի հետ: Հանդիպման նշանակությունը շատ մեծ է. հանդիպում են 2-րդ տեղի հավակնորդները:
Առաջատարը՝ Մագնուս Կառլսենը, սեւերով խաղում է Վան Հաոյի հետ, իսկ աշխարհի չեմպիոն Անանդը՝ նույնպես սեւերով Չինաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հոուի Յիֆանի հետ:
Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո
1. Մագնուս Կարլսեն՝ 8; 2-4. Լեւոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ, Հիկարու Նակամուրա՝ 6,5; 5-6. Պետեր Լեկո, Սերգեյ Կարյակին՝ 5,5; 7-8. Պենտալա Հարիկրիշնա, Լյուկ վան Վելի՝ 5; 9. Ֆաբիանո Կարուանա ՝ 4,5; 10-11. Վան Հաո, Անիշ Գիրի՝ 4; 12. Հոու Յիֆան՝ 3,5; 13. Էրվին Լ՝Ամի՝ 3; 14. Իվան Սոկոլով՝ 2,5:
Նակամուրա – Արոնյան, եւ Վան Հաո – Կառլսեն պարտիաների ընթացքին կարող եք հետեւել այստեղ.
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘