‘
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի հակառակորդները ստանձնել են Ցյուրիխում՝ Credit Suisse բանկի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
Հունվարի 24-ի առավորյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով փշրվել են բանկի պատուհանները: Բարեբախրաբար, զոհեր և տուժածներ չկան, սակայն բանկին մի քանի հազար ֆրանկի վնաս է հասցվել: Նույն օրը պայթել է նաև Glencore International AG ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գլասենբերգի նստավայրի փոստարկղը:
Reuters-ի տվյալներով՝ անանուն կազմակերպությունը համացանցում հայտարարություն է տարածել՝ ստաձնելով կատարվածի պատասխանատվությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Credit Suisse-ը և Գլասենբերը տուժել են, քանի որ մասնակցում են Դավոսի համաժողովին:
Համաշխարհային տնտեսական ֆորումը պարբերաբար վերածվում է հակագլոբալիստների թիրախի: Այսօր մի շարք բողոքի ցույցեր են իրականացվել նաև բնապահպանների կողմից: Շուրջ 25 ցուցարարներ շղթաներով կապել են Դավոսում գտնվող Shell բենզալցակայանը՝ բողոքելով ընկերության կողմից իրականացվող նավթի մշակման աշխատանքների դեմ:
‘