‘
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Եգիպտոսի Պորտ-Սաիդ քաղաքում զանգվածային անկարգությունների հետևանքով 7 մարդ է զոհվել և 100-ից ավելի մարդ վնասվածքներ ստացել: Անկարգությունների պատճառ է հանդիսացել տեղի ֆուտբոլային ակումբի 21 երկրպագուներին պահապատժի ենթարկելու դատական վճիռը, փոխանցում է РИА Новости-ն:
Անկարգությունների հետևանքով զոհվածների թվում 2 ոստիկան կա: «Ալ-Մարսի» ֆուտբոլային թիմի ծայրահեղական երկրպագուները փորձում են գրավել մեկուսարանի շենքը և ազատ արձակել մեկ տարի առաջ Պորտ-Սաիդի մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության համար մահապատժի դատապարտված 21 կալանավորներին:
Հիշեցնենք, որ 2012թ-ի փետրվարի 2-ին Պորտ-Սաիդ քաղաքում երկու եգիպտական թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի և մարզադաշտից երքի մոտ առաջացած հրմշտոցի հետևանքով 70 մարդ էր զոհվել և 254 մարդ տարբեր կարգի վնասվածքներ ստացել: Դեպքի առիթով հարուցված դատական գործով անցնող 73 անձանցիցի 9-ը ոստիկանության սպաներ էին:
‘