‘Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում երիտասարդ տղամարդը հոշոտել է ջայլամին’

1006

Չինաստանի Շաոհուանե քաղաքի կենդանաբանական այգում այցելուներից մեկը հարձակվել  է ջայլամի վրա, կրծոտել կենդանուն, այնուհետև երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարել, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Լի ազգանունով 27-ամյա տղամարդը կենդանաբանական այգու մյուս այցելուների աչքերի առաջ մագլցել է  ջայլամի վանդակը և հոշոտել կենդանուն: Մոլագարի հարձակմանը ենթարկված կենդանին արյունաքամ է եղել մինչ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ժամանելը, իսկ Լին, տեսնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, կտրել է իր երակները:

Ինքնասպանության փորձ կատարած Լիի արյունահոսությունը դադարեցնելուց հետո պարզվել է, որ վերջինս անվտանգության աշխատակից է և հայտնի է որպես ինքնամփոփ անձնավորություն: Առայժմ Լիի արարքի դրդապատճառները հայտնի չեն, քանի որ նա ջայլամի վրա հարձակվելու մասին ոչինչ չի հիշում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի բանակը կարող է քաղաքացիական անձանց ձերբակալելու իրավունք ստանալ’
Հաջորդ հոդվածը‘Պիրլոն ճանաչվել է 2012թ. Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ’