‘
«Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ով վերջերս էր շարք վերադարձել, կրկին վնասվածք է ստացել ու չի կարողացել ավարտել մարզումը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, ֆրանսիացին բաց կթողնի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը:
Հիշեցնենք, որ այն տեղի է ունենալու Բաքվում: Գավաթի համար «ազնվականներ»-ը պայքարելու են «Արսենալ»-ի դեմ:
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Կանտեն 36 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 4 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:
‘