‘ՉԺՀ. «Տյանանմենի հրապարակում ցույցերի ճնշումը ճիշտ որոշում էր»’

1084

Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ 30 տարի առաջ Տյանանմենի հրապարակում ուսանողական ցույցերի ճնշումը «ճիշտ որոշում էր»:

«Հուզումներ կային, որոնք կարող էին հանգեցնել քաղաքական քաոսի, և կենտրոնական կառավարությունը պետք  է դրանք ճնշեր, իշխանությունը գործել է վճռականորեն, և դա ճիշտ քաղաքականություն էր»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Վեյ Ֆենհեն:

1989 թ. հունիսի 4-ին, յոթշաբաթյա խաղաղ ցույցերից հետո, որոնց հիմնականում մասնակցում էին ուսանողներ և բանվորներ, ցուցարարների դեմ  զորք և ծանր սպառազինություն էր դուրս բերվել: Ուժային գործողությունների արդյունքում զոհվել էին հարյուրավոր ցուցարարներ, զոհերի ստույգ թիվը մինչ օրս անհայտ է:

Ցուցարարները պահանջում էին դեմոկրատական փոփոխություններ և քաղաքացիական ազատություններ:

30 տարի առաջ ուսանողական ցույցերի ճնշումն առիթ դարձավ, որ Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցներ, այդ թվում՝ սպառազինության արտահանման արգելք սահմանեն ՉԺՀ-ի նկատմամբ:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնը չի խոչընդոտի Ասանժի արտահանձնմանը ԱՄՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘«Հյուսիս-Հարավ»-ի գործով բացահայտվել են չարաշահման նոր դրվագներ’