‘Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ’

606

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ «Ռոլան Գարոսում» 10-րդ համարն ունեցող թենիսիստը մրցեց արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի (8) հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 7:5, 6:3, 3:6, 6:3։ Խաչանովը Դել Պոտրոյի հետ անցկացրեց չորրորդ հանդիպումը եւ առաջին անգամ հաղթեց։

23-ամյա Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի այս տարվա անցած տարվա եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալին պարտված ավստրիացի Դոմինիկ Տիմը (4), որը 6։4, 6։4, 6։2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան’
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ’