‘
Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկած նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը, ժամը 10.30։
Դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։
Քոչարյանի պաշտպանները դատավորին բացարկ ներկայացնելը բացատրել են այն հանգամանքով, որ «երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել է» նույն դատավորին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի գործը կասեցնելու եւ խափանման միջոցը փոխելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք էին ներկայացրել Գլխավոր դատախազությունն ու 10 սպանվածներից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Այսօր դատարանում Քոչարյանի փաստաբանները ժամանակ խնդրեցին դատավորից՝ գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով:
Հենց այդ պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:
‘