‘
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է ՌԴ-ում արգելված՝ միջազգային ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության ֆինանսիստների ցանց հայտնաբերելու մասին, որոնք միջոցներ են հանգանակել վեց դաշնային շրջաններում: Ինչպես ТАСС-ին հաղորդել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչը, հետաքննության տվյալներով՝ Սիրիայում ԻՊ-ի շարքերը մտած Ռուսաստանի քաղաքացիները 2014 թ. մինչև 2017 թ. սեպտեմբեր միջոցների հանգանակություն են կազմակերպել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
«Այդ նպատակով նրանք ներգրավել են Դաղստանի Հանրապետության բնակիչների, որոնք դրամական միջոցների հանգանակություն են կազմակերպել փոխանցումների և բանկային քարտերի միջոցով, ինչպես նաև դրամական միջոցները հասցրել են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի այն հատվածը, որը եղել է ԻՊ-ի վերահսկողության տակ»,- ասել է նա:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ «ահաբեկության ֆինանսավորման համար տվյալ անձանց կողմից հավաքվել է առնվազն 8 մլն ռուբլի՝ Հյուսիս-Կովկասյան, Հարավային, Կենտրոնական, Հյուսիս-Արևմտյան և Ուրալյան դաշնային շրջանների ավելի քան 200 անձանցից»:
Փոխանցում է tass.ru-ն:
‘