‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-ում տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հանել է իր թեկանածությունն այդ պաշտոնի համար:
Թրամփի ասելով՝ Շանահանը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ:
Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է դառնալու Մարկ Էսփերը, որի թեկնածությունը դեռ չի հայտարարվել:
Այդ ամենը կատարվում է Մերձավոր Արևելքում Իրանի և ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների միջև աճող լարվածության ֆոնին:
Շանահանը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություն է հայտնվել նրա ընտանիքում բռնության մասին:
Երեքշաբթի առավոտյան USA Today-ը տեղեկացրել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է 2010 թ. տեղի ունեցած միջադեպը, երբ Շանահանը և նրա նախկին կինը միմյանց մեղադրել են ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ:
Թրամփի գրառումից մի քանի րոպե անց Washington Post-ը հարցազրույց է հրապարակել Շնահանի հետ, որում նա պատմել է, որ 2011 թ. նրա 17-ամյա որդին, իբր, բեյսբոլի թակով հարվածել է մոր գլխին: Շանահանը շեշտել է, որ ինքը կուզենար պաշտպանության նախարար լինել, բայց լավ հայր լինելն իր համար ավելի կարևոր է:
Փոխանցում է BBC-ն:
‘