‘Օդանավն աղետի է ենթարկվել Բուրիաթիայում. կան զոհեր’

1024

Բուրիաթիայում՝ Նիժնեանգարսկի օդանավակայանում, վթարային վայրէջք է կատարել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ օդանավի անձնակազմի երկու անդամներ զոհվել են, 30-ից ավելի ուղևորներ վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդել է Բուրիաթիայի կառավարությունը, հինգշաբթի առավոտյան «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը, որ թռչում էր Ուլան-Ուդեից, վթարային վայրէջք է կատարել, երբ խափանվել է շարժիչներից մեկը: Վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինության, որից հետո սկսել է այրվել:

Օդանավում եղել է 47 մարդ: Բժշկական օգնության է դիմել 31-ը, որոնցից չորսը հոսպիտալացվել են, այդ թվում՝ երկու երեխա:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դեմոկրատները հեռուստաբանավեճում նշել են ԱՄՆ-ին սպառնացող վտանգները’
Հաջորդ հոդվածը‘«Դժոխային շոգը» Եվրոպայում կարող է բազմաթիվ կյանքեր խլել’