‘
Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Դավիթ Զալքալիյանը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի օրը ՌԴ արտաքին գերատեսչության՝ ԱՊՀ հարցերով առաջին բաժնի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը Մինսկում հայտարարել էր, որ Վրաստանի ներկայացուցիչները պետք է ինքնուրույն որոշում կայացնեն ԱՊՀ վերադառնալու վերաբերյալ, և հավելել էր, որ այս հարցի շուրջ Թբիլիսիի հետ շփումներ են սկսվել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Վրաստանը ռուսական կողմի հետ ԱՊՀ վերադառնալու շուրջ ոչ մի բանակցություն չի վարում: Այնպես որ՝ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր արտաքին քաղաքականության նախապատվություններն են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է վրացի դիվանագետը:
‘