‘
Սամիր Նասրին պաշտոնապես դարձավ «Անդերլեխտ»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի խաղացողը Բելգիա է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նրա հետ պայմանագիր է կնքվել 1+1 ձևաչափով:
«Շատ եմ ցանկանում օգնել Վենսանին ու հաջողություններ գրանցել նոր ակումբում»,- հայտարարել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Անդերլեխտ»-ի գլխավոր մարզիչը Նասրիի նախկին թիմակից Վենսան Կոմպանին է: Ֆոււտբոլիստները միասին հանդես են եկել «Մանչեսթեր Սիթի»-ում:
‘