‘Մոուրինյոն հանդիպել է Չինաստանի ամենահարուստ մարդու հետ’

1059

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, հնարավոր է, աշխատանքի անցնի Չինաստանում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մարզիչը հանդիպել է Չինաստանի ամենահարուստ մարդուն Հու Ցզյաինի հետ: Նշվում է, որ Մոուրինյոն կարող է գլխավորել «Գուանչժոու Էվերգրանդ»-ը կամ Չինաստանի հավաքականը:

Չինացիներն իրենց հերթին պատրաստ են բավականին գրավիչ առաջարկ կատարել Մոուրինյոյին:

Հիշեցնենք, որ պորտուգալացու վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նախորդ հոդվածը‘Ռեդնապ. Եթե «Չելսին» կարողանա թոփ քառյակում հայտնվել, արդեն հաջողություն է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Սամիր Նասրին՝ «Անդերլեխտ»-ի ֆուտբոլիստ’