‘
Մադրիդի «Ռեալ»-ը կրկին հետաքրքրված է «Ռոմա»-ի երիտասարդ կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, նախորդ մրցաշրջանում «սերուցքայիններ»-ը իտալացուն հրավիրելու մեկ անհաջող փորձ կատարել էին ու հիմա Գարեթ Բեյլի հնարավոր հեռանալու պատճառով կրկին վերադարձել են նրա թեկնածությանը:
Նշվում է, որ Ձանյոլոյի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից մեկն է «Տոտենհեմ»-ը: 20-ամյա խաղացողը նույնպես համաձայնվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն գործարքը ձգձգվում է, քանի որ «խթաններ»-ը մտադիր են նրանում ներառել պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Նիկոլոն 27 հանդիպման է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել:
‘