‘Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար’

988

«Ռեալ»-ի վինգեր Գարետ Բեյլն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Չինաստանում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուելսցու տրանսֆերի համար պայքարում են «Ցզյանսու Սունին»-ը, «Շանհայ Շենհուա»-ն և և «Բեյցզին Գոան»-ը: 

Հաղորդվում է, որ 3 ակումբն էլ պատրաստ է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել 30-ամյա ֆուտբոլիստին: Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս էր հայտնել, որ Բեյլը կհեռանա թիմից: 

Նախորդ հոդվածը‘Զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Football Italia. Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է հրավիրել իտալական ֆուտբոլի ծագող աստղին’