‘ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորի Ռուսաստանի իշխանություններին՝ հանցավորության դեմ պայքարի ծրագրերի իրագործման համար’

778

Ռուսաստանը դադարեցնում է իրավապահ գործունեության բնագավառում և թմրանյութերի շրջանառության վերահսկողության ոլորտում համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի գործողությունը: Այդ մասին, հաղորդվում է lenta.ru-ն:

Համապատասխան կարգադրությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է հունվարի 28-ին: Այս կարգադրության ստորագրումը նախաձեռնել էր ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ «համաձայնագիրը չի համապատասխանում այսօրվա իրողություններին և սպառել է իր ներուժը»:

2002 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ը կանոնավոր կերպով Ռուսաստանի իշխանություններին ֆինանսական օգնություն էր տրամադրում հանցավորության դեմ պայքարին նպատակամղված ծրագրերի իրագործման համար:

Հունվարի 28-ին ԱՄՆ-ը հայտարարել էր քաղաքացիական հասարակության զարգացման խմբից դուրս գալու մասին, որը մտնում էր ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի կազմի մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերը պետք է գաղտնի պահել Թուրքիայից ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմի. Սիրիան մասերի է բաժանվում’