‘
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:
Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել էր 9։0 հաշվով։
Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Ոսկե մեդալի համար օգոստոսի 4-ին կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:
‘