‘Գվատեմալա. Ալեխանդրո Ջամատեին հաղթել է նախագահական ընտրություններում’

992

«Հառաջ» աջակենտրոն կուսակցության թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը: Կիրակնօրյա քվեարկության արդյունքները հրապարակել է կենտրոնասիական հանրապետության բարձրագույն ընտրական տրիբունալը:

Վերջինիս հաշվարկներով՝ քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո քաղաքական գործիչն ստացել է ձայների 58,4 %-ը: Սոցիալ-դեմոկրատական «Հույսի ազգային միություն» կուսակցությունից նրա մրցակիցը՝ Սանդրա Տոռեսը, ստացել է ընտրողների 41 %-ի աջակցությունը և ճանաչել իր պարտությունը: Ընտրացուցակներում ընդգրված է եղել 8 մլնից ավելի ընտրող, մասնակցությունը կազմել է մոտավորապես 40 %:

Ջամատեին մասնագիտությամբ բժիշկ է, նա երեք զավակների հայր է, պետական բարձրագույն պաշտոնին հավակնում էր չորրորդ անգամ:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն առաջարկներ է մշակում Դոնբասում տրված անձնագրերը չճանաչելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մետրոյում’