‘
Իրաքի պատերազմի վետերան Բրենդան Մարոկկոն, որը 2009թ-ին Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զրկվել էր իր բոլոր չորս վերջույթներից, ձեռքերի հաջող փոխպատվաստման է ենթարկվել, հայտնում է ABC News-ը:
26-ամյա Մարոկկոն հայտարարել է, որ երազում է տարբեր սպորտաձևերով զբաղվել, լողալ և հեծանիվ քշել: Բացի այդ նա ցանկանում է մի օր կրկին նստել իր Dodge Charger մեքենայի ղեկին:
Բրենդանի վիրահատությունն կատարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին` Ջոն Հոփքինսի հիվանդանոցում: Սա ԱՄՆ-ում կատարված ձեռքերի փոխպատվաստման 7-րդ փորձն է: Սռաջիկա 2 տարիների ընթացքում Մարոկկոն պետք է ամեն օր վեց ժամ մարզի ձեռքերը: Այդ ժամկետի ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե նրա վերջույթների գործունեությունն ինչքանով է վերականգնվել:
‘