Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր զինվորականներին Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում թողնել հատուկ նշանակության զորքերի ոչ մեծ զորախումբ, հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ենթադրվում է, որ հատուկջոկատայինները կմնան որպես տեղական կառավարական զորքերի հրահանգիչներ և խորհրդականներ։
Վերջնական որոշումը վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է ընդունի երկուշաբթի, թագավորության Ազգային անվտանգության խորհրդի նիստում։
Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ տվյալ պահին շարունակվում են խորհրդակցությունները ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ՝ Աֆղանստանին ապագայում օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ։
Փոխանցում է BBC-ն։