Անգլիական «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»:
Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 33-ամյա դարպասապահի տրանսֆերը կազմել է 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառ:
Ռուի Պատրիսիուն 2018 թվականից էր հանդես գալիս «Վուլվերհեմփթոնում», որի կազմում Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 37 հանդիպում, բաց թողել 51 գոլ: Եվրո-2020-ում նա Պորտուգալիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր: