Հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227298 դեպք։
Առողջացել է 218242 մարդ, մահացել` 4559-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 263393 թեստավորում:
Երեկ կատարվել է 5669 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք:
114 մարդ առողջացել է, 1–ը` մահացել:
1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է:
ՀՀ առողջապահության նախարարություն