‘
Ճապոնական առափնյա պարեկությունը գործի է դրել ձրցաններ՝ թայվանական ձկնորսանավերը Սենկաու կղզիներից հեռացնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Ձկնորսներին ուղեկցող թայվանական պարեկանավերից մեկը նույնպես ջրցան է օգտագործել ճապոնական նավակի դեմ:
Ըստ Ճապոնիայի առափնյա պարեկության պաշտոնական ներկայացուցիչների՝ թայվանական բոլոր նավերը, որոնք սեպտեմբերի 25-ին մոտեցել են Սենկակու կղզիներին, հաջողվել է դուրս հանել տերիտորիալ ջրերից:
Թայվանը, որն ավելի վաղ իր հավակնություններն էր ներկայացրել Սենկակու կղզիների նկատմամբ, որոնք Ճապոնիան համարում է իր տարածքը, կղզիներ էր ուղարկել մոտավորապես 40 ձկնորսանավեր՝ առափնյա պարեկության ութ նավերի ուղեկցությամբ:
Թայվանը երրորդ երկիրն է, որ հավակնություններ է ներկայացնում Արեւելաչինական ծովի Սենկակու անմարդաբնակ կղզիների նկատմամբ: Ավելի վաղ այդ կղզիները տարածքային վեճի պատճառ էին դարձել Ճապոնիայի և ԿԺՀ-ի միջև: Երբ 2012 թ. սեպտեմբերին Ճապոնիան ազգայնացրեց հինգ վիճելի կղզիներից երեքը, Չինաստանում զանգվածային հակաչինական ցույցեր ակսվեցին: Բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով ճապոնական մի շարք ընկերություններ ստիպված էին դադարեցնել իրենց աշխատանքը Չինաստանում: Չինական ձկնորսանավերը, ինչպես նաև պարեկանավերը, սեպտեմբերի 24-25-ին ճապոնական առափնյա պարեկության կողմից նկատվել են Սենկակուի մերձակայքում, սակայն վիճելի կղզիների տերիտորիալ ջրերից դուրս:
‘