Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2023 թ․ չի առաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետի համար։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Անաստասիադիսը երկուշաբթի Phileleftheros թերթում հրապարակված հարցազրույցում։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ իր որոշումը «գիտակցված է, վերջնական և անդառնալի ու չի փոխվի ոչ մի դեպքում»։
Նա նաև ակնարկել է, որ չի որոշի իր ժառանգորդին։
Անաստասիադիսն ասել է, որ ինքը «ոչ թագավոր է, ոչ արքայազն, որ իր գայիսոնը փոխանցի ինչ-որ մեկին»։ Նա նշել է, որ երկրում իշխող «Դեմոկրատական հավաք» կուսակցության ապագա թեկնածուին կորոշի միայն այդ քաղաքական ուժի համագումարը։
Փոխանցում է tass.ru-ն։