Անհրաժեշտ է, որ Կիևը ուշադրություն դարձնի Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Դոնբասի ուժային ազատագրման տարբերակին։
Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախկին փոխնախարար Յուրի Գռիմչակը։
«Ցանկալի կլիներ, որ դա տեղի ունենար քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սակայն բանակին պետք է նախապատրաստել զենքի հնարավոր կիրառմանը»,- հայտարարել է նա։
Գռիմչակի խոսքով՝ Դոնբասում ապրող ռուսաստանցիների մասնակցությունը պետդումայի ընտրություններին խոսում է այդ հողերն իրեն միացնելու՝ Մոսկվայի մտադրության մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ միաժամանակ ռուսաստանյան և ուկրաինական քաղաքացիություն ունենալը Դոնբասի բնակիչներին չի խանգարի մասնակցելու ընտրություններին։
Փոխանցում է ria.ru-ն։