Եվրահանձնաժողովը Եվրամիության դատարանին խնդրել է Լեհաստանի վրա տուգանք դնել՝ լեհական դատական բարեփոխումների և դատական համակարգի անկախության վերաբերյալ ԵՄ պահանջները չկատարելու համար։
Ընդ որում, տուգանքը, Եվրահանձնաժողովի պատկերացմամբ, պետք է գանձվի ԵՄ հատկացումների լեհական մասնաբաժնից՝ ամեն օր, մինչև պահանջների կատարումը։
Սա Եվրահանձնաժողովի երկարատև պայքարի հերթական քայլն է «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության լեհական կառավարության դեմ։ Տվյալ դեպքում՝ խոսքը Վարշավայի կողմից Եվրադատարանի որոշումը փաստացիորեն չկատարելու և դատական Կարգապահական պալատը չփակելու մասին է, որի իրավասությունները և կազմավորման միջոցը, ԵՄ-ի կարծիքով, վտանգում է դատավորների անկախությունը։
Քիչ ավելի վաղ Եվրահանձնաժողովը խոստացել էր ժամանակավորապես սառեցնել համավարակի հետևանքների դեմ պայքարի համաեվրոպական հիմնադրամի բազմամիլիարդ դոլարանոց հատկացումներից Լեհաստանի օգտվելու հնարավորությունը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու դրմումի երկրի Սահմանադրական դատարան՝ որոշելու համար, թե արդյո՞ք ԵՄ օրենսդրությունը գերակա է Լեհաստանի ազգային օրենսդրության նկատմամբ։
Փոխանցում է BBC-ն։