Թալիբները հայտարարել են կառավարության կազմը․ գրեթե բոլորը պատժամիջոցների տակ են

317
Taliban spokesperson Zabihullah Mujahid looks on during a press conference in Kabul on August 24, 2021 after the Taliban stunning takeover of Afghanistan. (Photo by Hoshang Hashimi / AFP) (Photo by HOSHANG HASHIMI/AFP via Getty Images)

Երեքշաբթի «Թալիբանը» ներկայացրել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը և երկիրը հայտարարել «իսլամական էմիրություն»։

33 նախարարներից և փոխնախարարներից գրեթե բոլորը ՄԱԿ-ի կամ առանձին երկրների սահմանած պատժամիջոցների տակ են, կամ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Երկրի վարչապետի պարտականությունները կատարելու է Հասան Ախունդը, որը 1996-2001 թթ․ «Թալիբանի» առաջին կառավարության կազմում է եղել, իսկ թալիբների մեկ այլ առաջնորդ՝ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը, որը վարչապետի հավանական թեկնածուներից մեկն էր, կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը։

ՆԳՆ-ն ղեկավարելու է «Հաքքանի ցանց» գրոհայինների խմբավորման առաջնորդ Սարաջուդդին Հաքքանին, որին բռնելու հարցում աջակցության համար ՀԴԲ-ն խոստանում է 5 մլն դոլար։

Թալիբների ատաջնորդներից շատերը դուրս են հանվել ՄԱԿ-ի պատժացուցակից, որպեսզի նրանք կարողանան մասնակցել միջազգային բանակցություններին, և ՄԱԿ-ի ԱԽ-ն, հավանաբար, կերկարացնի այդ ժամանակավոր չեղարկումը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Կիսաեզրափակիչի առաջին զույգը
Հաջորդ հոդվածըԵվրահանձնաժողովը մտադիր է Լեհաստանին տուգանել ամեն օր