‘Ինչու՞ է Հայրիկյանին կրակողի ֆոտոռոբոտը կազմվում միայն հինգ օր հետո’

1443

Aravot.am-ը, վկայակոչելով shamshyan.com-ը, տեղեկացնում է, որ այսօր կազմվելու է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացրած կասկածյալի ֆոտոռոբոտը՝ Հայրիկյանի նկարագրությունների հիման վրա: Ըստ աղբյուրի, իրավապահներն առգրավել են նաեւ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից մինչեւ մահափորձի վայրը տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Տարակուսանք է առաջացնում այն, որ հանցագործությունից միայն հինգ օր հետո է կազմվում հանցագործի ֆոտոռոբոտը: Այն դեպքում, երբ գործով տուժողը այս ընթացքում գիտակցության մեջ է եղել եւ հիմնականում հաղորդակցվելու խնդիր չի ունեցել: Դատախազությունը, ԱԱԾ-ը, անգամ իրավապահ գործունեություն իրականացնող մի շարք պաշտոնյաներ միաբերան հայտարարում են հանցագործությունը բացահայտելու վճռականության մասին, տարատեսակ վարկածներ են քննարկում, բայց «դժվարանում են» կազմել հանցագործի ֆոտոռոբոտը եւ տարածել լրատվամիջոցներով:

 

Նախորդ հոդվածը‘Փարիզուհիներին պաշտոնապես թույլատրվել է շալվար կրել’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր Մաքքեյնը Իրանի նախագահին կապիկի հետ է համեմատել’